Հայաստանի Գիտությունների ակադեմիայում քննարկել են հայ-թուրքական արձանագրությունները

PanARMENIAN.Net - Այսօր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ ծավալված հասարակական քննարկումների շրջանակներում տեղի ունեցավ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողով, որի հրավիրյալն էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը , ինչպես նաեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:



Հանդիպմանը մասնակցում էին շուրջ հարյուր հիսուն գիտնական` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, ԳԱԱ ինստիտուտների տնօրեններ:



ԳԱԱ ընդհանուր ժողովին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման գործընթացի վերաբերյալ ծավալուն զեկույցով հանդես եկավ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:



Ելույթներով հանդես եկան եւ արտգործնախարարին հարցադրումներ ուղղեցին ակադեմիկոսներ Գեւորգ Բրուտյանն ու Վիլեն Հակոբյանը, ԳԱԱ թղթակից անդամներ Բաբկեն Հարությունյանը, Աշոտ Մելքոնյանը եւ Ալեքսանդր Մանասյանը:



Ժողովին ելույթ ունեցավ գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը:



Հանդիպման վերջում Հայաստանի արտգործնախարարը մանրամասն անդրադարձավ ելույթներում հնչեցված հարցադրումներին: Նախարար Նալբանդյանը մասնավորապես նշեց, որ Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ մեկնարկած գործընթացը սկսվել եւ վարվել է առանց նախապայմանների եւ հենց այդ փոխըմբռնմամբ էլ կողմերը հանգել են փոխհամաձայնությունների, որոնք արտացոլված են նախաստորագրված արձանագրություններում: Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման եւ սահմանների բացման սկզբունքից որեւէ ետքայլ կարող է վտանգել ողջ գործընթացը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---