«Ժառանգություն» կուսակցությունն առաջարկում է հեռուստա եւ ռադիոբանավեճեր Հանրային հեռուստաընկերությամբ եւ Հանրային ռադիոյով

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը եւ կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը նամակով դիմել են Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին:



Նամակում նրանք կոչ են արել խորհրդի նախագահին Հանրային հեռուստաընկերության եւ ռադիոյի եթերում կազմակերպել բանավեճեր` նվիրված հայ - թուրքական արձանագրությունների ստորագրմանը: Նամակում կոչ է արվել նաեւ բանավեճերում ընդգրկել Հայաստանի խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---