Հայաստանը մտադիր է զարգացնել հայ - հնդկական հարաբերությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հայաստանում Հդնկաստանի նորանշանակ դեսպան Աչալ Կումար Մալհութրային, ով ՀՀ ԱԳՆ ղեկավարին հանձնեց իր հավատարմագրի պատճեն: Շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնին նշանակվելու կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ցանկանում է առավել զարգացնել հայ - հնդկական բարեկամական, գործընկերային հարաբերությունները եւ հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների խորացման գործում:



Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են քաղաքական երկխոսության ծավալմանը, առեւտրա-տնտեսական հարաբերությունների կանոնակարգմանը, իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնմանը եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:

Հնդիկ դիվանագետի խնդրանքով` Հայաստանի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող վերջին զարգացումները:



Էդվարդ Նալբանդյանը եւ Դեսպան Մալհոթրան մտքեր փոխանակեցին հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: Հնդկաստանի դեսպանն իր աջակցությունը հայտնեցՀայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---