Հայաստանի ղեկավարությունը ձգտում է հասնել ԼՂՀ միջազգային ճանաչման 2 նոյեմբերի 2009 - 20:39 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը միակողմանի կարգով չպետք է ինքնանպատակ դառնա, քանի որ ՀՀ ղեկավարությունը ձգտում է հասնել Արցախի միջազգային ճանաչման»,-PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշել է Հայաստանի հգանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:Անդրադառնալով «Ժառանգության» օրինագծին Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին` Շարմազանովը նշել է, որ ներկայումս այդ քայլն ժամանակավրեպ է: Նա նաեւ հավելել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի իրավասության մեջ, եւ եթե Հայաստանն այժմ միակողմանի կարգով ճանաչի ԼՂՀ անկախությունը, դա կխանգարի խաղաղ կարգավորման գործընթացին: Անդրադառնալով միջազգային հանրության հնարավոր արձագանքին Հայաստանի կողմից ԼՂՀ-ն միակողմանի ճանաչելու դեպքում, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղարը վստահություն է հայտնել, որ աշխարհը կդիտարկի Արցախն այնպես, ինչպես Հարավային Օսեթիան ու Աբխազիան, թեեւ վերջիններս արդեն ճանաչվել են Ռուսաստանի կողմից որպես անկախ հանրապետություններ: «Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններում մենք հասել ենք նրան, որ Մադրիդյան փաստաթղթում հստակ ֆիքսված է ազգերի ինքնորոշման սկզբունքը: Դա արդեն հնարավորություն է տալիս ապագայում եւ դե-ֆակտո, եւ դե-յուրե ամրագրել այդ սկզբունքը»,-ասել է Շարմազանովը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |