Հայաստանի ու Գերմանիայի միջեւ հարաբերություններն ամուր հիմքեր ունեն

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին: Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորեց նրան այդ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ դեսպան Շմիդթը ջանք ու եռանդ չի խնայի հայ-գերմանական համագործակցությունը զարգացնելու գործում: Պրն Աբրահամյանը նշեց, որ երկկողմ հարաբերություններն արդեն ամուր հիմքերի վրա են եւ բարձր գնահատեց առկա առեւտրատնտեսական, քաղաքական եւ մշակութային շփումները, ինչպես նաեւ Գերմանիայի զարգացման գործակալության (GTZ) կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը:



Հանդիպման ընթացքում զրուցակիցները համաձայնեցին, որ անհրաժեշտ է էլ ավելի զարգացնել միջխորհրդարանական համագործակցությունը եւ օգտագործել խորհրդարանական դիվանագիտության ընձեռած բոլոր հնարավորությունները: Դեսպան Շմիդթը ՀՀ ԱԺ նախագահին փոխանցեց Բունդեսթագի նախագահի ողջույնները: Գերմանացի իր գործընկերոջը պատասխան ողջույնը հղելով` պրն Աբրահամյանը նշեց, որ հայկական կողմը պատրաստ է պաշտոնական այցով Երեւանում հյուրընկալել Գերմանիայի խորհրդարանի նախագահին:



Զրույցի ընթացքում կողմերը նաեւ քննարկեցին առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացը` հատուկ ուշադրություն դարձնելով դրանում երկու հարեւան երկրների խորհրդարանների դերակատարմանը, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---