Հայաստանի տնտեսական զարգացման երաշխիք կարող են դառնալ միայն ամենալուրջ բարեփոխումները

PanARMENIAN.Net - «Այսօր Հայաստանում գործում է օլիգոպոլ-մենաշնորհային եւ քրեական տնտեսական համակարգը, որի ակնառու ներկայացուցիչները պատգամավորական պաշտոններ են զբաղեցնում»,- նոյեմբերի 19-ին 2010թ. ՀՀ պետբյուջեի քննարկման ժամանակ խորհրդարանում հայտնեց Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:



Պատգամավորի խոսքով, այդ իրադրությունից կարող է ելք դառնալ միայն ամենալուրջ քաղաքական ու տնտեսական բարեփոխումները, հակառակ դեպքում Հայաստանն անհասկանալի ու անհեռանկարային դրության մեջ կհայտնվի:



Ողջունելով գոյություն ունեցող կլաների եւ հանցավորության դեմ համապատասխան քայլեր իրականացնելու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը` Դալլաքյանը նշեց, որ Տիգրան Սարգսյանն իր համարձակ նախաձեռնություններով կարող է հաջողության հասնել միայն երկրի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից լիակատար աջակցության դեպքում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---