ՀՀ Բաքվի հայտարարությունները Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ օրինաչափ են դարձել

PanARMENIAN.Net - Արդեն օրինաչափություն է դարձել, որ նախագահների հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը հայտարարություններ է անում, որոնք ուղղված են այդ հանդիպումից սպասվելիք հնարավոր առաջընթացի կասեցմանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով իր ադրբեջանցի պաշտոնակից Արազ Ազիմովի վերջին հայտարարությունը:



«Ըստ պարոն Ազիմովի միջազգային իրավունքի մասին մոտավոր պատկերացումների Ադրբեջանի կողմից ինքնորոշված ժողովրդի դեմ էթնիկական զտումների իրականացումը, ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինների ներգրավմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ ագրեսիայի սանձազերծումը, ինչը հանգեցրեց բազմահազար մարդկային զոհերի եւ հսկայական նյութական կորուստների եւ այդ ամենի համար իր իսկ` ագրեսոր երկրի պատասխանատվությունը հայկական կողմերի վրա բարդելու անհաջող փորձերը համապատասխանում են միջազգային իրավունքին: ՔանիդեռԱդրբեջանի պաշտոնյաները չենհրաժարվելռազմատենչ, հայտարարություններից, ազգայինթշնամանք սերմանող քարոզչությունիցեւ միջազգային իրավունքը կոպտորեն աղավաղող ապակառուցողական հայտարարություններից, չեն գիտակցել, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը` ըստ միջազգային իրավունքի նորմերի եւ դրույթների` որոշում է հենց Արցախի ժողովուրդը, այլ ոչ թե Ադրբեջանի իշխանավորները, անկհայտ է, որ նրանք բանակցում են ոչ թե առաջընթաց ապահովելու, այլ բանակցային գործընթացն որպես իրենց հիմնազուրկ քարոզչության քող օգտագործելու համար»,-հայտարարել է Քոչարյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:



Ադրբեջանի ԱԳ նախարար Արազ Ազիմովը հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորումը երկու ճանապարհ ունի` կամ Հայաստանը դրսեւորում է կառուցողական մոտեցում եւ այն ժամանակ հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով, կամ Ադրբեջանը կդադարեցնի իր անարդյունք բանակցությունները: Ազիմովը նշել է, որ Ադրբեջանը մտադիր չէ ապարդյուն բանակցություններ վարել:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---