ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բնագավառում Հայաստանը գրանցել է զգալի առաջընթաց

PanARMENIAN.Net - «Օրինաց երկիր» (ՕԵԿ) եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունները (ՀՀԿ) միշտ համագործակցել են եւ Հայաստանին վերաբերող հարցերում նրանց դիրքորոշումները միշտ համընկել են: Այս մասին ՀՀԿ 12-րդ համագումարում հայտարարել է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Անդրադառնալով ՀՀ-ում նախագահական հետընտրական իրադարձություններին, նա նշել է, որ հատկապես ՕԵԿ եւ ՀՀԿ ուժերի շնորհիվ է հաջողվել խուսափել մեծ արյունահեղությունից:



Երկրի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի մասին Բաղդասարյանն ասել է, որ Հայաստանը վերջին երկու տարվա ընթացքում առաջընթաց է գրանցել ինչպես եվրաինտեգրման, այնպես էլ ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բնագավառում:



Բաղդասարյանը նաեւ աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը:



ՀՀ ԱԱԽ-ի քարտուղարն ընդգծել է նաեւ, որ չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, Հայաստանի կառավարությանը հաջողվել է եկող տարվա համար նախաձեռնել մի շարք խոշոր նախագծեր, դրանցից են` Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությունը, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին, ինչպես նաեւ նոր ատոմակայանի կառուցումը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---