Հայաստանում ժամանակն է զարգացնել արդիական դարձած քաղաքական մշակույթի մակարդակը

PanARMENIAN.Net - Այսօր մենք արձանագրում ենք, որ միասին կարողացանք չխորացնել կործանարար բաժանարարը` վերջնականապես չանցանք պառակտման գիծը: Այդ մասին ելույթ ունենալով Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) 12 համագումարին, ասել է ՀՀ նախագահ, ՀՀԿ-ի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, ընտրական համակարգի, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, մամուլի, հավաքների ազատության, մյուս ազատությունների ոչ լիարժեք կայացած լինելն է, որ հնարավորություն է տալիս գլուխ բարձրացնել չարությանն ու անհանդուրժողականությանը, հանգեցնում հասարակական-քաղաքական ճգնաժամերի:



«Հանրապետական կուսակցության դերը, դերակատարումն ու օրինակն իսկապես մեծ է Հայաստանում: Եվ փոփոխությունները, որ մենք կարձանագրենք կուսակցության ներսում, հեշտությամբ կընդօրինակվեն ու տարածում կստանան ողջ հասարակության մեջ», - ասել է Սերժ Սարգսյանը:



Նրա խոսքերով, ժամանակն է երկրում զարգացնել քաղաքական մշակույթի մակարդակը: «Եթե կուսակցական մակարդակում այս խնդիրը չի լուծվում, եթե կուսակցությունների ներսում ցանկացած ներքին ընդդիմություն խեղդվում է, ուրեմն իշխանության ղեկին կանգնելով էլ` նման կուսակցությունը խեղդելու է ցանկացած ընդդիմություն», - ընդգծել է նախագահը:



«Երկրում քաղաքական կայուն համակարգ ստեղծելու համար անհրաժեշտ է առաջին հերթին ունենալ կայուն ներկուսակցական համակարգ: Իշխող կուսակցությունը պետք է դառնա այս գործի առաջամարտիկը, սեփական օրինակով պետք է դառնա», - ասել է Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, քաղաքական կայունությունը ենթադրում է մտքի ազատություն:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---