Լեհաստանի հետ համագործակցությունը Հայաստանին կօգնի կիրառելու լեհական փորձառությունը շատ ոլորտներում

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Լեհաստանի միջեւ իրավապայմանագրային դաշտի առկայությունը հնարավորություն է տալիս ընդլայնելու հայ-լեհական ռազմական համագործակցությունը: Այդ մասին այսօր Երեւանում Լեհաստանի պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:



«Մենք կարգադրեցինք մշակել եւ ներկայացնել ռազմական կրթության, միջազգային խաղաղապահական առաքելության, ռազմական բժշկության ոլորտներում համագործակցության զարգացման մասին առաջարկները»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարը: Լեհ նախարարի այցի շրջանակներում քննարկվեցին նաեւ համագործակցության հեռանկարները ռազմաարդյունաբերական բնագավառում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---