Լեհաստանը ուշադրությամբ հետեւում է հայ-թուրքական երկխոսությանը

PanARMENIAN.Net - Լեհաստանը ուշադիր հետեւում է հայ-թուրքական երկխոսությանը: Այս մասին Երեւանում տեղի ունեցած Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ասաց Լեհաստանի պաշտպանության նախարար Բոգդան Կլիխը : «Մենք գտնում ենք, որ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացումը կօգնի Հարավային Կովկասում բախումնային իրավիճակների լուծմանը», - ասել է լեհ նախարարը:



Նրա խոսքերի համաձայն, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կնպաստի Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ երկխոսությանը: «Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ անցկացվող խորհրդակցությունները երկու կողմերի շահերից են բխում: Հարկ է նշել, որ Հյուսիսատլանտյան միությունը նվաճողական միություն չէ: Այն պաշտպանական համաձայնագիր է» - նշել է Բոգդան Կլիխը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---