Հայաստանի համար Արձանագրությունների վավերացման «խելամիտ ժամկետը» 2010 թվականի մարտն է

PanARMENIAN.Net - «Մենք չպետք է այդքան ցավագին ընդունենք թուրք պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, թե հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորված են ղարաբաղյան համակարտության կարգավորմամբ, քանի դեռ նրանք ուղղակի չեն դնում այդ հարցը հայկական կողմի հետ բանակցություններում»,-PanARMENIAN.Net թղթակցի հետ բանակցություններում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:



Ըստ Զոհրաբյանի, Թուրքիայի պաշտոնյաների բոլոր նմանատիպ հայտարարությունները տարբեր հանդիպումներում, այդ թվում նաեւ ԱՄՆ նախագահի հետ Թուրքիայի վարչապետի վերջին հանդիպման ժամանակ, հասցեագրված են թուրքական եւ ադրբեջանական լսարանին: Նա նաեւ նշել է, որ, եթե Թուրքիան փորձի շաղկապել հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան հակամարտության հետ անմիջապես Հայաստանի հետ բանակցություններում, ապա Հայաստանի պատասխանը շատ պարզ կլինի` ՀՀ-ն դուրս կգա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից:



Նաիրա Զոհրաբյանը անլուրջ է համարում հաղորդագրությունն այն մասին, թե Թուրքիայի վարչապետ Էրդողանը, իբր, քննարկել է ԱՄՆ նախագահ Օբամայի հետ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, քանի որ ԱՄՆ նախագահի հայ համայնքին հասցեագրված նամակում այդ երկու հարցերը հստակ տարանջատվում են:



Խոսելով «խելամիտ ժամկետ» արտահայտության մասին, որն արտացոլվել է Արձանագրություններում` պատգամավորը նշել է, որ հայկական կողմի համար այդ ժամկետն առավելագունը կտեւի մինչեւ 2010թ. մարտը: «Այսինքն, եթե մինչ այդ Թուրքիայի խորհրդարանը չի կողմնորոշվի Արձանագրությունների վավերացման հարցում, Հայաստանը համապատասխան քայլեր կձեռնարկի»,-ասել է Զոհրաբյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---