ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏՎԵԼ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԱՄՆ-Ի ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՎԵՐԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի բուժումը Քլիվլենդի հիվանդանոցում, հավանաբար, կտեւի ավելի երկար, քան սպասվում էր: ԱՄՆ-յում Ադրբեջանի դեսպան Հաֆիզ Փաշաեւի խոսքերով, դեռեւս անհայտ է, թե երբ Հեյդար Ալիեւը կմեկնի Քլիվլենդից: Դիվանագետը հաղորդել է, որ Քլիվլենդից Ադրբեջանի ղեկավարը անմիջապես կվերադառնա Բաքու: Հիշեցնենք, որ սկզբում նախատեսվում էր նաեւ Ալիեւի այցը Վաշինգտոն, որտեղ նա պետք է հանդիպեր Սպիտակ տան մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Նախապես հաստատված օրակարգից Ադրբեջանի ղեկավարի հրաժարվելու պատճառների մասին որեւէ բան չի հաղորդվում, սակայն որոշ մեկնաբաններ հակված են բացատրել պլանների փոփոխությունը Ալիեւի առողջական վիճակով:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---