Արձանագրությունների վավերացումը Անկարայի համար առաջնային չէ13 հունվարի 2010 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը Թուրքիայի հասարակության եւ թուրք քաղաքական գործիչների համար անսպասելի չէր: Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին հայտնել է Սաբանչի համալսարանի փորձագետ, TESEV կենտրոնի արտաքին քաղաքականության ծրագրերի ղեկավարի օգնական Այբարս Գորջուլուն:«Այդ պատճառով ես չեմ համարում, որ ՀՀ ՍԴ որոշումը կարագացնի Թուրքիայում արձանագրությունների վավերացման գործընթացը: Քրդամետ կուսակցության լուծարումից հետո թուրքական կառավարության օրակարգում ներկայում գերակայող են ներքին նոր հիմնախնդիրները», - ընդգծել է թուրք փորձագետը: Այբարս Գորջուլուի խոսքերի համաձայն, ստեղծված իրավիճակից ելնելով, արձանագրությունների վավերացումը ներկայում Անկարայի համար առաջնային չէ: «Իմ կարծիքով, վավերացման գործընթացը կարագացվի ապրիլի 24-ի նախաշեմին (Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը): Դա արձանագրությունների վավերացման ոչ պաշտոնական վերջնաժամկետն է», - հայտարարել է փորձագետը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները ստորագրել են 2009 թ. հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն` ներկայությամբ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի ԱԳ նախարարների: Շվեյցարիան 2007 թ.-ից հայ-թուրքական բանակցություններում միջնորդ է դարձել: 2010 թ. հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը արձանագրությունները ճանաչեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխան: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |