ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ 7 դեկտեմբերի 2001 - 23:07 AMT PanARMENIAN.Net - Ինչպես մենք արդեն հաղորդել ենք, մոտ ժամանակներս Մոսկվայում Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավար Ալեքսի Երկրորդի նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի ու Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը: Զրույցը կնվիրվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքի քննարկմանը: Հանդիպման մասնակիցները կարծիքներ կփոխանակեն տարբեր մակարդակներում հայ-ադրբեջանական երկխոսության զարգացման համար հիմք նախապատրաստելու հնարավորությունների վերաբերայալ: Զրուցակիցները կքննարկեն նաեւ միջազգային ահաբեկության հիմնախնդիրը: Սա կլինի Ամենայն հայոց կաթողիկոսի ու Կովկասի մուսուլմանների հոգեւոր վարչության ղեկավարի թվով հինգերորդ հանդիպումը: Շեյհ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հանդիպել է Կաթողիկոս Վազգեն Առաջինին 1988 եւ 1993 թվականներին Ռոստովի Դոնում (Ռուսատան) եւ Մոնթրեում(Շվեյցարիա): 1995 թվականին Մոսկվայում Համայն Ռուսիո Պատրիարքի միջնորդությամբ կայացել է ադրբեջանական հոգեւորականների առաջնորդի հանդիպումը Կաթողիկոս Գարեգին Առաջինի հետ: 2000 թցականի նոյեմբերին Շեյհ-ուլ-իսլամը Ռուսաստանի մայրաքաղաքում առաջին անգամ հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու ներկայիս Պատրիարք Գարեգին Երկրորդի հետ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |