ԲԱՔՎՈՒՄ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՐԿՈՒՄԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐ ԱՆԴԱՄԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է 7 դեկտեմբերի 2001 - 23:04 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանին Եվրոպայի Խորհրդի անդամի մանդատից զրկելու հեռանկարի մասին Բաքվում արդեն ընկալվում է որպես անխուսափելի իրողություն: «Զեռկալո» թերթի տվյալների համաձայն, Ադրբեջանի անդամությունը այդ եվրոպական կառույցին դադարեցնելու մասին հարցը, ըստ երեւույթին, կլուծվի արդեն ԵԽ հունվարյան նիստի ընթացքում: Թվարկելով պատժամիջոցների հնարավոր պատճառները` թերթը գրում է որոշ տեղական ոչ կառավարական կազմակերպությունների «ոչ հայրենասիրական» վարքագծի մասին, որոնք աղբը տնից դուրս են հանում: Սակայն, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական ասամբլեայում ադրբեջանական պատվիրակության անդամ Ղուլամհուսեյն Ալիեւը այլ կերպ է մտածում: Նա հակված է ստեղծված իրավիճակում մեղադրել Ադրբեջանի կառավարությունը, որը Եվրոպայի Խորհրդի առաջադրած պահանջները կատարելու ու քաղբանտարկյալներին ազատելու փոխարեն փորձում է ժխտել դրանց գոյության փաստը: Պատգամավորը նշում է, որ դա կառավարության կողմից եվրոպացիների առաջադրած միակ չկատարված պահանջը չէ:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |