ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՇՈՒՄ Է ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 13-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանում նշվում է Սպիտակի երկրաշարժի 13-րդ տարելիցը: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին 9,8 բալ ուժգնությամբ երկրաշարժը ցնցեց Հայաստանի հյուսիսային շրջանները: Բնական աղետի արդյունքում հիմնահատակ քանդվել էր Սպիտակ քաղաքը, 80 տոկոսով` Գյումրին(նախկին Լենինական), տուժել նաեւ Վանաձոր(նախկին Կիրովական) ու Սպիտակ քաղաքները: Տարերային աղետը տարել է 25 հազար կյանք, 40 հազար մարդ դուրս են բերվել փլատակների տակից: Երկրաշարժի հետեւանքները չեն հաղթահարվել մինչ օրս: «Արմինֆո» գործակալության տվյալներով, այս տարի աղետի գոտում իրականացվել են 32 միլիոն դոլարի շինարարական ու վերականգնողական աշխատանքներ: 2001-2003 թվականների վերականգման ամբողջ ծրագիրը գնահատվում է մոտավորապես 32 միլիոն դոլար: Հայաստանի քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանի խոսքերով` ընթացիկ տարում երկրաշարժի գոտում կացարանով ապահովվել են 1906 ընտանիք: Ընդհանուր առմամաբ պետությունը պարտավորություններ ունի երկրաշարժից տուժած 14200 ընտանիքների առջեւ: 2002 թվականին երկրաշարժի գոտում նախատեսվում է իրականացնել շուրջ 60 միլիոն դոլարի աշխատանքներ: Մուտքերի առյուծի բաժինը կազմում են ֆինանսավորման արտաքին աղբյուրները, մասնավորապես, միլիարդատեր Քըրք Քըրքորյանի կողմից ստեղծված, «Լինսի» հիմնադրամը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---