Հայաստանում մեծ կարեւորություն են տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը

Հայաստանում մեծ կարեւորություն են տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը

PanARMENIAN.Net - Մարտի 12-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Թիան Չանչունին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում մեծ կարեւորություն են տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը եւ հույս հայտնեց, որ դեսպան Չանչունին կարեւոր ներդրում կունենա երկու երկրների միջեւ համագործակցության հետագա ընդլայնման եւ խորացման գործում:

Դեսպան Չանչունին վստահեցրեց, որ բոլոր ջանքերը կգործադրի գոյություն ունեցող գործընկերային համագործակցությունը առավել զարգացնելու համար:

Զրուցակիցները բարձր գնահատելով Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ձեւավորված բարեկամական համագործակցությունը, քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` առեւտրատնտեսական հարաբերությունների խթանմանը, իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը, մշակութային ու կրթական փոխանակումների ընդլայնմանը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության խորացմանը եւ ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող հարցեր:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք խնդիրների շուրջ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---