Հնդկաստանում ՀՀ դեսպանը կներկայացնի Հայաստանի շահերը նաև Շրի Լանկայում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ին հրամանագիր է ստորագրել Աշոտ Քոչարյանին Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:

Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արա Հակոբյանը, համատեղության կարգով, նշանակվել է Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Նյու Դելի), հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---