Ամենայն Հայոց կաթողիկոսը կհանդիպի Ադրբեջանի նախագահի հետ

Ամենայն Հայոց կաթողիկոսը կհանդիպի Ադրբեջանի նախագահի հետ

PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին Բաքվում տեղի կունեա Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Մայր Աթոռ Սբ.Էջմիածնի մամլո ծառայության ղեկավար քահանա Վահրամ Մելիքյանը:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ապրիլի 26-ին կմեկնի Բաքու, որտեղ կմասնակցի ԱՊՀ կրոնական առաջնորդների գագաթնաժողովին: Գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Նորին Սրբության եռակողմ հանդիպումը շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի և Ամենայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլի հետ: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ին իրազեկ աղբյուրներից, Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի մասնակցությունը հարցականի տակ է նրա առողջական վիճակի պատճառով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---