Ալեքսանդր Իսկանդարյան. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սառեցված է դեռևս հունվարից

Ալեքսանդր Իսկանդարյան. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սառեցված է դեռևս հունվարից

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ընդհատված չէ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը հայ-թուրքական հարաբերությունների գործընթացի այժմյան փուլի դադարեցման մասին: Օգտվելով ֆուտբոլային դիվանագիտության տերմիններից, Իսկանդարյանն ասել է, որ գնդակը թուրքական կողմի մոտ է: Միաժամանակ նա նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սառեցված է դեռևս հունվարից:

“Անկարայից նախկինի նման սպասում են ինչ-որ քայլեր, որը կփոխի գործընթացի ձևափաչը, որպեսզի այն շարունակվի”,- ասել է Իսկանդարյանն, ավելացնելով, որ նախկինի նման խնդիրն Անկարայի մեջ է, և այդ խնդիրները կապված են Թուրքիայի քաղաքականության հետ: “Թուրքիայում պետք է տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ, և իշխող կուսակցության վարկանիշը բավական ցածր է, այնպես որ նրանք չեն կարող հիմա թույլ տալ իրենց կտրուկ քայլեր անել”,- ասել է հայ փորձագետը: Նրա խոսքերով, նույնիսկ թուրքերն են ասում, որ մինչև խորհրդարանական ընտրությունները Թուրքիան էական քայլեր չի ձեռնարկի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Միաժամանակ նա նշեց, որ, դատելով գերտերությունների արձագանքից, հայկական կողմի վերջին գործողությունները համաձայնեցված են եղել: Նրա խոսքերով, գերտերությունները շահագրգռված են նրանում, որպեսզի այս գործընթացը շարունակվի:

Մեկնաբանելով այն հնարավորությունը, թե կարտասանի արդյոք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայկական համայնքին ուղղված իր ամենամյա ուղերձում “ցեղասպանություն” բառը, Իսկանդարյանն ասաց, որ չի կարծում, թե Օբաման կասի դա, ավելացնելով, որ այս տարի ԱՄՆ նախագահի ելույթն ավելի կոշտ կլինի:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---