Ալեքսանդր Իսկանդարյան. Թուրքիայի անդամակցությունը ԵԱՀԿ ՄԽ-ին որպես համանախագահ անհնար է

Ալեքսանդր Իսկանդարյան. Թուրքիայի անդամակցությունը ԵԱՀԿ ՄԽ-ին որպես համանախագահ անհնար է

PanARMENIAN.Net - Թուրքիայի անդամակցությունը ԵԱՀԿ ՄԽ-ին որպես համանախագահ չի կարելի անգամ դիտարկել: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին այն առնչությամբ, որ ՌԴ ԱԳՆ-ն ուսումնասիրում է ԵԱՀԿ ՄԽ-ին Թուրքիայի մասնակցության հարցը` որպես համանախագահ երկիր: "Դա այն ձևաչափն է, որին Հայաստանը երբեք չի համաձայնի: Իսկ մեկ ձեռքով չես ծափահարի",- ասաց Իսկանդարյանը` ավելացնելով, որ ԵԱՀԿ ՄԽ-ն նման որոշման ընդունում չի ենթադրում` անհամաձայնության հիման վրա, և որ դրան` որպես իրական քաղաքական հեռանկարի, վերաբերվել չարժե:

ԵԱՀԿ Մինսկի խումբ

Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության լուծումն է, նրա դիտորդները հետեւում են հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պահպանմանը: 1993-ին Մինսկի խումբը հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկեց («Ճշգրտված գրաֆիկ»), սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չընդունեցին այդ դրույթները: 1994-ին երկու կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին հրադադարի մասին ոչ պաշտոնական համաձայնություն պահպանել, որը գործում է մինչ օրս: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---