Էդուարդ Շարմազանով. Հայաստանը հետ չկանչեց Արձանագրությունների տակ դրված իր ստորագրությունը, քանի որ այնտեղ նախապայմաններ չկան

Էդուարդ Շարմազանով. Հայաստանը հետ չկանչեց Արձանագրությունների տակ դրված իր ստորագրությունը, քանի որ այնտեղ նախապայմաններ չկան

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի երեկվա հայտարարությունը հայ-թուրքական գործընթացը սառեցնելու մասին մի քանի ազդակ էր պարունակում, որոնք ուղղված էին ինչպես համաշխարհային հանրությանն, այնպես էլ Թուրքիային: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Էդուարդ Շարմազանովը:

Ըստ Շարմազանովի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս հաստատեց հայկական կողմի դիրքորոշումը` հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների, ինչը չես ասի Թուրքիայի մասին: “ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանը վերջնականապես դուրս չի գալիս հայ-թուրքական գործընթացից, այլ ուղղակի սառեցնում է այն: Եվ այն փաստը, որ Ս.Սարգսյանի ուղերձը ողջունեցին Ֆրանսիայի նախագահը և Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականը, վկայում է այն մասին, որ տերությունները հավանություն են տալիս հայկական կողմի որոշմանը”,-պարզաբանել է նա:

Շարմազանովը շեշտադրել է ՀՀ նախագահի այն արտահայտությունը, թե Ցեղասպանության միջազգային ճանաչմանն արձանագրությունների միջոցով խոչընդոտելու թուրքական փորձերն անընդունելի են, և նրա կոչն, ուղղված միջազգային հանրությանը` Ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ընդ որում, պատգամավորը հավելել է, որ Հայաստանը սառեցրել է հայ-թուրքական գործընթացը, քանի որ Թուրքիան այս պահին պատրաստ չէ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: “Սակայն, մենք հետ չկանչեցինք Արձանագրությունների տակ դրված մեր ստորագրությունը, քանի որ այնտեղ նախապայմաններ չկան”,-ասել է նա:

Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Շարմազանովը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության ամենակարևոր հարցը ԼՂՀ կարգավիճակի ճանաչման հարցն է: “Հայկական կողմը միակողմանի զիջումների չի գնա: ԼՂՀ-ն չի կարող լինել անկախ Ադրբեջանի կազմում: Միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը դուրս կբերի իր զորքերը Շահումյանից և հայկական այլ զավթած տարածքներից, որպեսզի հայ փախստականները կարողանան վերադառնալ այնտե, մենք կկարողանանք քննարկել այլ հարցեր”,-հայտարարել է Շարմազանովը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---