Իր հայտարարությամբ հայկական կողմը պատասխանեց Թուրքիայի “իմիտացիոն քաղաքականությանը”

Իր հայտարարությամբ հայկական կողմը պատասխանեց Թուրքիայի “իմիտացիոն քաղաքականությանը”

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կասեցման մասին, Երևանի պատասխանն է Թուրքիայի “իմիտացիոն քաղաքականությանը”: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա, թեև գործընթացը սառեցվեց, այն վերջնականապես չի ավարտվել, քանի որ Հայաստանը հետ չի կանչել արձանագրությունների տակ դրված իր ստորագրությունը: Ընդ որում, նա նշել է, որ դե-ֆակտո Թուրքիան վաղուց արդեն սառեցրել էր գործընթացը:

Հայ փորձագետը նշել է նաև, որ Հայաստանը նման քայլերի դիմեց հիմա, կանխելու համար ապրիլի 24-ի հետ կապված հնարավոր շահարկումները Թուրքիայի ու ԱՄՆ-ի կողմից: “Սառեցումը ինչ-որ չափով շահավետ է Թուրքիայի համար, քանի որ նա ժամանակ է շահում: Երբ նա լուծի իր ներքին հարցերը, երկիրը կկարողանա նոր կողմից մոտենալ հայ-թուրքական հաշտեցմանը”,-ասել է Մելքոնյանը` հավելելով, որ այս պահի դրությամբ Թուրքիան լարում է իր քաղաքական մեքենան` արժանի պատասխան գտնելու համար հայկական կողմի հայտարարությանը: “Ես կարծում եմ, որ Թուրքիայի պատասխանը կոշտ չի լինի”,-նշել է հայ փորձագետը` հավելելով, որ, հավանաբար, Թուրքիայի վարչապետը փորձում է այս հայտարարությունն օգտագործել որպես շահարկումների առարկա: “Սակայն, այդ փորձերը անհիմն են, քանի որ Հայաստանն, ի տարբերություն Թուրքիայի, աշխարհի աչքերում հանդես եկավ որպես առավել հուսալի գործընկեր”,-ասել է Ռուբեն Մելքոնյանը:

Հայ փորձագետն ասել է նաև, որ չի կարծում, թե վերջին իրադարձությունները հայ-թուրքական գործընթացում ինչ-որ ազդեցություն կունենան ղարաբաղյան կարգավորման վրա, քանի որ այն լիովին անկախ է այս գործընթացից:

Ապրիլի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման կասեցման մասին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---