Արմեն Մարտիրոսյանը հանդիպել է իտալացի խորհրդարանական Ռիկարդո Միգլիորիի հետ

Արմեն Մարտիրոսյանը հանդիպել է իտալացի խորհրդարանական Ռիկարդո Միգլիորիի հետ

PanARMENIAN.Net - Այսօր ”Ժառանգություն” կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը Ազգային ժողովում հանդիպեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում իտալական պատվիրակության ղեկավար, խորհրդարանի անդամ Ռիկարդո Միգլիորիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը, հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանն ու Ղարաբաղյան հիմնահարցին վերաբերող հարցեր: Արմեն Մարտիրոսյանը վերահաստատեց հայ-թուրքական արձանագրությունների անընդունելիության, մեծ ռիսկայնության եւ Արցախի կայացած պետականությունն ու ինքնիշխանությունը հարգելու եւ ճանաչելու կուսակցության անփոփոխ դիրքորոշումները, ասվում է կուսակցության մամլո հաղորդագրության մեջ:

“Ժառանգություն” կուսակցությունը հիմնադրվել է 2002թ. եւ գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում,:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---