Ս.Դ. Հնչակյան կուսակցությունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 95-ամյակի առթիվ

Ս.Դ. Հնչակյան կուսակցությունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 95-ամյակի առթիվ

PanARMENIAN.Net - Մենք երախտապարտ ենք բոլոր այն կարեկից անձանց ,ժողովուրդներին ու պետություններին, ով կիսում է մեր վիշտը և հրապարակավ դատապարտում մարդկության դեմ գործած այդ աննախադեպ նախճիրը: Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 95-ամյակի առթիվ իր տարածած հայտարարության մեջ հայտնում է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) Հայաստանի կազմակերպությունը:

"Այսօր Ս. Դ. Հնչակյան կուսակցությունը համոզված է, որ Արդար Դատի վերջնական հանգրվանին հասնելու համար անհրաժեշտ է կրկնապատկել ու եռապատկել համայն հայության ջանքերը և մեր կուսակցությունը պատրաստ է այդ սուրբ գործին բերել իր անմնացորդ նվիրումը, ինչը հատկանշական է եղել հնչակյանների համար Մեծ Եղեռնին հաջորդած բոլոր տարիների ընթացքում",- ասվում է հայտարարության մեջ:

ՍԴՀԿ-ն փաստում է, որ կուսակցությունը մտահոգ էր վերջին ժամանակներս ծայր առած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացով: "Որպես պատասխանատու քաղաքական ուժ` գործընթացում առկա վտանգների մասին մեր տագնապը բազմիցս բարձրաձայնել ենք, ինչպես օգտագործելով ՀՀ խորհրդարանական ամբիոնը, այնպես էլ բոլոր այն հնարավորությունները, որոնք առկա են աշխարհի երկու տասնյակից ավելի երկրներում գործուն կառույց ունեցող մեր կուսակցության համար: Նշենք, որ ՀՀ իշխանությունները վերջապես ի լուր աշխարհի հայտարարեցրն որ երկդիմի, հարափոփոխ, միշտ հակահայկական կողմնորոշման թափանցած թուրքական իշխանությունների հետ գործընթաց հնարավոր չէ շարունակել",- ասվում է հայտարարության մեջ:

Հնչակյան կուսակցությունը, ողջունելով այդ քայլը, գտնում է, որ վերջին շրջանի բազմաթիվ հայտարարություններում Թուրքիայի իշխանությունները բացահայտեցին իրենց էության դարերով անփոփող պահպանված մարդակուլ հայատիացության հոգեկերտվածքը: "Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է ծավալուն քարոզչությամբ առաջադեմ մարդկության համար ևս ակնհայտ դարձնել մեզ վաղուց հայտնի այս ճշմարտությունը և ապագայում վտանգներից խուսափելու համար վերջնական դուրս գալ Թուրքիայի հետ բանակցային գործընթացից",- նշվում է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպության տարածած հայտարարության մեջ:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---