Արտակ Շաքարյան. Թուրքիայի ձախ ուժերն օգտագործում են Հայոց ցեղասպանությունը թուրքական ֆաշիզմի դեմ պայքարում

Արտակ Շաքարյան. Թուրքիայի ձախ ուժերն օգտագործում են Հայոց ցեղասպանությունը թուրքական ֆաշիզմի դեմ պայքարում

PanARMENIAN.Net - Թուրք մտավորականության այն ներկայացուցիչները, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, կարող են մերան հանդիսանալ ողջ թուրք հանրության համար, նպաստելով, որ նա ճանաչի Ցեղասպանությունը: Սակայն, որպեսզի մերանը հասնունանա, համապատասխան մթնոլորտ է հարկավոր: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե պատրաստ է արդյոք թուրք հանրությունը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ըստ նրա, Հայաստանի գլխավոր խնդիրը Թուրքիայի հետ երկկողմ հարաբերոթյուններում այնպես անելն է, որ այդ մթնոլորտը ձևավորվի:

Ընդ որում, նա նշել է, որ թուրք մտավորականության ներկայացուցիչները, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, հայամետ չեն: “Թուրքական մտավորականության մի մասը հանդես է գալիս ոչ թե Հայոց ցեղասպանության ճանաչման, այլ ուղղակի իշխանությունների և զինվորականների դեմ: Դրանք Թուրքիայի այն ձախ ուժերն են, որոնք օգտագործում են Հայկական հարցն Անկարայի դեմ”,-ասել է Շաքարյանը` հավելելով, որ այնպես է ստացվել, որ Հայոց ցեղասպանության ու ֆաշիզմի դեմ պայքարն այսօր ընթանում են նույն հունով: “Եթե գա մի օր, երբ այդ երկու հարցերը տարանջատվեն, ապա Հայոց ցեղասպանությունը ճանաչողների թիվը չի ավելանա”,-ասել է փորձագետը: Ընդ որում, նա նշե է, որ Թուրքիան փոխվել է: “Ասելով Թուրքիա, ես Ստամբուլն ի նկատի ունեմ: 10 տարի առաջ այդ քաղաքում անհնար կլիներ անցկացնել Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում”,-ասել է Շաքարյանը` հավելեով, որ Ստամբուլն ու Թուրքիան միանգամայն տարբեր հասկացություններ են: Ըստ նրա, Անկարայից դեպի արևելք ազգայնականությունն ու իսլամիզմը շատ կողմնակիցներ ունեն:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---