Հայաստանի ԱԳՆ-ում տեղի ունեցան հայ-ռումինական քաղաքական խորհրդատվություններ

PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին Հայաստանի ԱԳՆ-ում տեղի ունեցան հայ-ռումինական քաղաքական խորհրդատվություններ: Հայկական կողմից պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, ռումինական կողմից` ԱԳՆ տարածաշրջանային համագործակցության հարցերով գլխավոր տնօրեն Իրինա Զիդարուն:

Խորհրդատվություններին քննարկվեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերն իրենցգոհունակությունը հայտնեցին քաղաքական երկխոսության մակարդակով, միևնույն ժամանակ նշելով երկկողմ համագործակցությունը նոր բովանդակությամբ համալրելու անհրաժեշտությունը:

Հայաստանի և Ռումինիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները անդրադարձան հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական խառը հանձնաժողովի առաջիկա անելիքներին, նախանշեցին տնտեսական, իրավապայմանագրային և մշակութային ոլորտներում փոխգործակցության ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք միջոցառումները:

Այդ առումովձեռք բերվեցին նախնական պայմանավորվածություններ ՀայաստանումևՌումինիայում 2010-2011թթ. Մշակութային միջոցառումներ կազմակերպելու, համատեղբիզնես սեմինարներ անցկացնելու և մի շարք երկկողմ համաձայնագրեր ստորագրման նախապատրաստելու ուղղությամբ: Ռումինական կողմը հետաքրքրություն հայտնեց Բուխարեստի համալսարանում հայոց լեզվի և գրականության դասընթաց կազմակերպելու և այդ նպատակով Հայաստանից դասախոս գործուղելու հնարավորությամբ:

Խորհրդատվությունների ընթացքում քննարկվեցին նաևԵՄ Արևելյան գործընկերության, ՍԾՏՀ և միջազգային այլ կառույցներում համագործակցության հեռանկարները: Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Քաղաքական խորհրդատվությունների շրջանակներում ռումինական պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը: Փոխնախարարի հետհանդիպմանընթացքումքննարկվեցին ինչպես հայ-ռումինական երկկողմ, այնպես էլ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, ինչպես նաև և հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն առնչվող հարցեր:

Երկու ԱԳՆ-երիմիջև քաղաքական խորհրդակցությունների հաջորդ փուլը նախատեսված է անցկացնել Բուխարեստում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---