Սամվել Բաբայան. Եթե ես որոշեմ ակտիվ քաղաքականությամբ զբաղվել, ապա դա կանեմ հրապարակավ

PanARMENIAN.Net - Վերջերս պարբերաբար տարբեր ԶԼՄ-ներով տարածվող Սամվել Բաբայանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակելու մասին տեղեկությունների առնչությամբ Սամվել Բաբայանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, «Այդ լուրերը կապվում են Ռոբերտ Քոչարյան - Սերժ Սարգսյան այսպես կոչված «հակադրության» հետ: Ցանկանում ենք մեկ անգամ եւս նշել, որ եթե Սամվել Բաբայանը որոշի ակտիվ քաղաքականությամբ զբաղվել, ապա դա կանի հրապարակավ՝ դա չկապելով այլոց հարաբերությունների ու ծրագրերի հետ»։

«Ինչ վերաբերում է պաշտպանության նախարար դառնալուն, ապա Բաբայանը որեւէ պաշտոնի երբեք չի ձգտել և չի ձգտում: Նախկինում իր զբաղեցրած բոլոր պաշտոնները Բաբայանը ստացել է արտակարգ իրավիճակների ժամանակ և անհրաժեշտության թելադրանքով։

Տեղեկություններ են տարածվում նաեւ այն մասին, որ Սամվել Բաբայանը վերջին օրերին գտնվել է Իրանում եւ հանդիպումներ ունեցել այդ երկրի բարձրաստիճան զինվորականների հետ: Ցանկանում ենք նշել, որ Սամվել Բաբայանը ժամանակ առ ժամանակ այցելում է տարբեր երկրներ, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետություն: Անհասկանալի է, թե ինչու հենց Իրան կատարած այցելությունն է առաջացրել նման բամբասանքների շարան: Սամվել Բաբայանը իրոք վերջերս այցելել է Իրան, սակայն այդ այցը ուներ մասնավոր, այլ ոչ թե քաղաքական բնույթ»,-ասվում է Սամվել Բաբայանի գրասենյակի հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---