Յան Ֆիշեր. Հայաստանն ու Չեխիան պետք է անեն առավելագույնը` հնարավորությունների ներուժն օգտագործելու համար

Յան Ֆիշեր. Հայաստանն ու Չեխիան պետք է անեն առավելագույնը` հնարավորությունների ներուժն օգտագործելու համար

PanARMENIAN.Net - Մայիսի 17-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերին: Հանդիպմանը ներկա էին ԱԺ փոխնախագահ Արևիկ Պետրոսյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, երկու երկրների դեսպանները:

Ողջունելով Չեխիայի վարչապետին` ՀՀ Ազգային ժողովի նախագահը հույս հայտնեց, որ նրա առաջին պաշտոնական այցը Հայաստան կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս Չեխիայի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև համագործակցությանը եվրոպական կառույցներում: ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Հայաստանի իշխանությունները հատուկ կարևորություն են տալիս ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրին և ակտիվորեն մասնակցում են դրա իրականացմանը: Նա կարևորեց նաև տնտեսական հարաբերությունների զարգացումը երկու երկրների միջև:

Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերը նշեց, որ Հայաստանն ու Չեխիան պետք է անեն առավելագույնը` հնարավորությունների ներուժը օգտագործելու համար: Նա մասնավորապես որպես համագործակցության ասպարեզ նշեց մշակույթի, կրթության, զբոսաշրջության ոլորտները: Չեխիայի վարչապետը արձանագրեց, որ Հայաստանը ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի առանցքային մասնակիցներից է:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարևոր համարեց միջխորհրդարանական համագործակցության զարգացումը. անցած տարիների ընթացքում միջխորհրդարանական ակտիվ շփումներ են եղել երկու երկրների խորհրդարանների միջև: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ԼՂ հարցում չեխական կողմի անկողմնակալ դիրքորոշման համար, նշելով, որ Հայաստանի իշխանությունները կողմնակից են հարցի խաղաղ լուծմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Նա վերստին նշեց, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և Հայաստանի համար կարևոր են ԼՂ կարգավիճակի ու ԼՂ ժողովրդի անվտանգության հարցերը:

Չեխիայի վարչապետը ևս նշեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում և հայտնեց, որ ԼՂ հարցում Չեխիան հավասարակշռված դիրքորոշում է որդեգրել:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---