ՆԳՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԿԱՍԿԱԾՎԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԶՐՊԱՐՏԵԼՈՒՄ ԵՒ ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ13 հոկտեմբերի 2001 - 22:59 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ի գիշերը իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել է Հայաստանի ՆԳՆ քրեական պատիժների իրագործման վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը : Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո » գործակալությունը, նրան առայժմ մեղադրանք չի ներկայացվել, չնայած դեռեւս սեպտեմբերին հարուցվել է քրեական գործ` զրպարտության եւ առավել վտանգավոր պետական հանցագործությունների փաստի հիման վրա: Նշենք, որ Սաղաթելյանը վերջերս հայտարարել էր նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղ գտած ահաբեկչական գործողության կազմակերպմանը մասնակցության մասին : Բացի դրանից, գլխավոր դատախազությունն տեղեկություններ ունի, որոնց համաձայն Սաղաթելյանը ՆԳՆ համակարգ ընդունվելիս ներկայացրել է բարձրագույն կրթության կեղծ դիպլոմ: Սաղաթելյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից 2000 թվականի ապրիլին, իսկ վերջերս վտարվել է ՆԳ համակարգից ծառայողական գաղտնիքների տարածման համար: Դատախազությունում հրաժարվել են ճշտել, այդ գործով ինչ որ մեկը եւս ձերբակալվե՞լ է, թե ոչ:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |