ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆԴԵՊ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԷԼԻՏԱՆ ՀՈՒՅՍ ՉԻ ԴՆՈՒՄ ԻՐ ՈՒԺԵՐԻՆ13 հոկտեմբերի 2001 - 23:01 AMT PanARMENIAN.Net - Թուրքական խորհրդարանի անդամ Բյուլենտ Ակաչալին հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Անկարան պատրաստ է սկսել «հակաահաբեկչական գործողություններ Ղարաբաղում, եթե Բաքուն կարողանա ապացուցել, որ Հայաստանը մասնակից է Ադրբեջանում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին»: «Մենք պետք է պարտադիր կարգով խնդրենք ԱԳՆ-ին ներկայացնել այդ ապացույցները Թուրքիայի խորհրդարանին»,- ասել է ANS ադրբեջանական գործակալությանը տրված հարցազրույցում Բաքվի պետական համալսարանի դոցենտ Քյամիլ Սալիմովը: Միաժամանակ, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում իրեն մեծ մասնագետ համարող գիտնականը գտնում է, որ առայժմ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հանդեպ զինվորական գործողություններ սկսելու իրավական հիմք չունի: «Առանց Ադրբեջանի համաձայնության դա հնարավոր չի, քանի որ ՄԱԿ-ը իր բազմաթիվ հռչակագրերում, կոնվենցիաներում եւ բանաձեւերում հանձնարարում է պետություններին կնքել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ պայմանագրեր իրենց տարածքներում ահաբեկչական բռնությունը ճնշելու եւ վերացնելու համար»,- ընդգծեց Սալիմովը: Խնդրի լուծումը նա տեսնում է «Հայաստանի կողմից ահաբեկչական գործողությունների համատեղ ճնշման մասին» Թուրքիայի հետ պայմանագիր կնքելում: Այսպիսով, ակնհայտ է, որ ադրբեջանական էլիտան պատրաստվելով Լեռնային Ղարաբաղի հանդեպ ագրեսիայի, հույս չի դնում իր սեփական ուժերին:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |