ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՀԱՅՏՆՈՒՄ Է, ՈՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՈՉ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ՉԻ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

PanARMENIAN.Net - Պաշտոնական Վաշինգտոնը գտնում է, որ Ադրբեջանի կողմից «հակաահաբեկչական գործողությունների» սկիզբը Լեռնային Ղարաբաղում ոչ մի լավ բան չի խոստանում Բաքվին: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այդ մասին ադրբեջանական ANS հեռուստաալիքին տրված հարցազրույցում հայտնել է Բաքվում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռոսս Ուիլսը: Նրա խոսքերով, զինվորական գործողությունների սկսումը կարող է անկայունացնել իրադրությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Դեսպանի հայտարարությունը հետեւել է Ադրբեջանի ազգային անվտանգության եւ պաշտպանության նախարարների` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ զինվորական գործողությունների սկսման հնարավորության մասին հայտարարություններից հետո:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---