ՀՀ նախագահի ոչ պաշտոնական շփումները Դոնի Ռոստովում փոխարինվեցին պաշտոնական հանդիպմամբ

ՀՀ նախագահի ոչ պաշտոնական շփումները Դոնի Ռոստովում փոխարինվեցին պաշտոնական հանդիպմամբ

PanARMENIAN.Net - Ինչպես տեղեկացրեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը, երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստան մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցելության ծրագրում փոփոխություն է տեղի ունեցել: Թեև նախատեսված էր, որ նախագահ Սարգսյանն այցելության ընթացքում կհետևի նաև Դոնի Ռոստովում ՌԴ նախագահի մրցանակի համար անցկացվող ձիարշավին, սակայն Դմիտրի Մեդվեդևի հետ երկկողմ հանդիպման պատճառով նա չի կարողացել այցելել ձիարշավարան: Արմեն Արզումանյանը հայտնեց, որ ծրագրի փոփոխության պատճառով նախագահ Սերժ Սարգսյանը չի կարողացել ներկա գտնվել միջոցառմանը:

Նախագահի մամլո խոսնակի փոխանցմամբ, նմանատիպ միջոցառումները հարթակ են դառնում երկրների ղեկավարների ոչ պաշտոնական շփումների համար, սակայն, ինչպես հայտնեց Արմեն Արզումանյանը, «Ռուսաստանի նախագահի առաջարկով ոչ պաշտոնական շփումները փոխարինվեցին պաշտոնական հանդիպմամբ, որը տևեց շուրջ մեկ ժամ»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---