Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշարձանի բացման արարողությանը

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշարձանի բացման արարողությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Արագածոտնի մարզի Իրինդ գյուղում հունիսի 13-ին ներկա է գտնվել Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշարձանի բացման և նրա ծննդյան 59-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը:

Նախագահն Իրինդում նաև ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության և Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանին:

Սերժ Սարգսյանն այցի ընթացքում նաև աշխատանքային զրույց է ունեցել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---