Սերգեյ Մինասյան. Պետքարտուղարը ևս մեկ անգամ հաստատեց ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ լուծման այլընտրանքի բացակայությունը

Սերգեյ Մինասյան. Պետքարտուղարը ևս մեկ անգամ հաստատեց ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ լուծման այլընտրանքի բացակայությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցի ամենակարևոր արդյունքներից մեկն այն է, որ նա բավական կոշտ արտահայտեց ԱՄՆ դիրքորոշումը ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ լուծման այլընտրանքի բացակայության մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Կովկասի Ինստիտուտի գիտության բաժնի տնօրեն Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով, այդ հայտարարությունը կատարվեց ոչ այնքան Երևանի, որքան Բաքվի համար:

«ԱՄՆ պետքարտուղարն իր աջակցությունը հայտնեց նաև ղարաբաղյան կարգավորման սանկտպետերբուրգյան սկզբունքներին և Հայաստանի դիրքորոշմանը հայ-թուրքական հարաբերություններում: Ինչ վերաբերում է «օկուպացված տարածքներ» տերմինին և Ադրբեջանի հայտարարություններին այն մասին, որ Հայաստանն ագրեսոր երկիր է, ապա այստեղ ավելորդ չի լինի հիշեցնել ՄԱԿ բանաձևերը, որոնցում այդ տարածքներն անվանվում են «տեղական ինքնապաշտպանության ուժերի կողմից վերահսկվող տարածքներ», այսինքն` ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից»,- ընդգծել է Մինասյանը:

Նա գտնում է նաև, որ եթե Հայաստանն ընդունում է Սանկտ Պետերբուրգում մշակված առաջարկները, ապա դրանով իսկ հող է նախապատրաստում ԼՂՀ միջազգային ճանաչման համար: «Ակնհայտ է, որ առաջարկվող հանրաքվեի արդյունքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարտահայտվի Ադրբեջանից անկախ լինելու օգտին, և վերջինս ստիպված կլինի հաշտվել անկախ Արցախի Հանրապետության գոյության հետ»,- ասել է Մինասյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---