ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանում ազգային տոն է: Սեպտեմբերի 21-ին լրացավ Հայաստանի Հանրապետության անկախության 10 տարին: 1991 թվականի այս օրը ժողովուրդը հանրաքվեի միջոցով արտահայտեց իր կամքը ստեղծելու Խորհրդային Միությունից դուրս անկախ պետություն: Տոնի կապակցությամբ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստացել է շնորհավորոկան ուղղերձներ մի շարք օտարերկրյա պետությունների ղեկավարների կողմից: «Հայաստանի ու ԱՄՆ-ի բարեկամությունն ու համագործակցությունը ամրապնդվելու է տարեց տարի»,- համոզվածություն է հայտնում իր շնորհավորական ուղղերձում ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը: «Մեր երկրները կշարունակեն համատեղ աշխատել ընդհանուր նպատակին` Հայաստանի կայունությանը, բարգավաճմանը եւ խաղաղության ձեւավորմանը, հասնելու ուղղությամբ, - ասվում է ուղղերձում: - Խաղաղությունը այս տարածաշրջանում մեծ հնարավորություններ կստեղծի հայ ժողովրդի համար` ապահովելով ապագա սերունդների տնտեսական զարգացումն ու անվտանգությունը»: «Ամերիկան յուրահատուկ կապ ունի Հայաստանի հետ` շնորհիվ հայկական ծագմամբ ավելի քան մեկ միլիոն ամերիկացիների, որոնք հարստացնում են Ամերիկայի ազգային կյանքը»:

Հայաստանի ժողովուրդը ազգային տոնի առթիվ շնորհավորեց նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հայ-ռուսական հարաբերությունները, հիմնվելով երկու ժողովուրդների դարավոր կապերի վրա, անցած 10 տարվա ընթացքում ձեռք բերեցին դաշնակցային բնույթ, որը համապատասխանում է Հայաստանի ու Ռուսաստանի արմատական շահերին», - գրում է Ռուսաստանի ղեկավարը: Ուղղերձում, մասնավորապես, նշվում է, որ բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունները դարձան ԿԱՊ-ի եւ ԱՊՀ շրջանակներում համագործակցության ամրապնդման, ինչպես նաեւ Կովկասում խաղաղության ու կայունության ապահոման գործոն: «Ջերմությամբ եմ հիշում նօրերս հանդիպումները Երեւանում եւ արդյունավետ բանակցությունները, որոնց ընթացքում մշակվեցին եւ հաստատվեցին հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման ուղղությունները»,- նշում է Վ.Պուտինը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---