ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դեղին քարտ ցույց տվեց Թուրքիային 9 հուլիսի 2010 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Տարածաշրջանային այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դեղին քարտ ցույց տվեց Թուրքիային: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Սահմանադրական իրավունք միության (ՍԻՄ) նախագահ Հայկ Բաբուխանյանը: «Թուրքիան հասկացավ, որ չի կարող նստել երկու աթոռի վրա` ինտեգրվել Եվրամիությանն ու միաժամանակ դառնալ իսլամական աշխարհի առաջնորդը: Եվ Քլինթոնի կողմից Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելը խոսուն փաստ և ուղերձ էր Թուրքիայի համար»,-ասաց Հայկ Բաբուխանյանը: Նրա խոսքերով, իր այցի ժամանակ Քլինթոնը ևս մեկ անգամ օժանդակեց հայերի ինքնորոշման իրավունքին: Խոսելով պատերազմի հավանականության մասին` ՍԻՄ նախագահը ընդգծեց, որ պատահական պատերազմները բացառել չի կարելի: Միևնույն ժամանակ նա հավելեց, որ ղարաբաղյան հարցը կմտնի երկարատև սառեցման փուլ: «Ղարաբաղի խնդիրը լուծել անհնար է, միակ ճանապարհը պատերազմն է, որն այսօր ձեռնատու չէ ոչ Ադրբեջանին, ոչ էլ միջազգային խաղացողներին: Գուցե այն ձեռնատու է Հայաստանին` մենք կկարողանանք ազատագրել Նախիջևանը»,-ասել է նա: Հայկ Բաբուխանյանը կանխատեսեց նաև իշխանափոխություններ Թուրքիայում և Վրաստանում` ընդգծելով, որ դրանից հետո տարածաշրջանում կսկսեն գործել երկաթգծերը և էներգակիրների տարանցում կիրականացվի: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |