ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԸ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼՈՒ Է ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ21 սեպտեմբերի 2001 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման մրցույթի հաղթողը հայտարարվելու է 2001 թվականի դեկտեմբեր ամսվա առաջին շաբաթում: Ինչպես հայտնում է «Արկա» գործակալությունը, դրա մասին այսօր լրագրողներին է հայտնել Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նշենք, որ նախկինում ծրագրվում էր ավարտել մրցույթը այս տարվա սեպտեմբերի վերջում: Նախարարի խոսքերով` ժամկետների երկարացումը պայմանավորված է բանակցային գործընթացով ու փաստաթղթերի պատրաստմամբ: «Նրա նախնական փուլում ծագեցին որոշ խնդիրներ, ինչը եւ դարձավ մրցույթի հետաձգման պատճառ»,- ասաց Դ.Հարությունյանը: Պատասխանելով այն հարցին, թե կապված չէ՞ արդյոք մրցույթի ժամկետների հետաձգումը ռուսական ընկերությունների` սեփականաշնորհման գործընթացին մասնակցության հետ` Հարությունյանը ասաց, որ «մրցույթի պայմանները հավասար են բոլորի համար»: Նա շեշտեց, որ վաղը երեկոյան վերջանում է նախաորակավորման հայտերի ընդունման ժամկետը, որից հետո մրցույթի բոլոր պայմանները ապահոված ընկերությունը հաղթող կճանաչվի:Նշենք, որ նախնական տվյալներով Հայաստանի էլեկտրաբաշխիչ ցանցերի սեփականաշնորհման մրցույթին կմասնակցեն ռուսական ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիի», «Գազպրոմ» ԲԲԸ ընկերությունները, ԻՏԵՐԱ հոլդինգը եւ իսպանական Fenosa-ն: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |