ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀՄԱՆ ՀԱՄԱՐ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՆԱԽԿԻՆ ԱՅԼԱԽՈՀ ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Երեկ «Քրիստոնեաժողովրդավարական միություն» կուսակցության հիմնադիր, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանին ներկայացվել է մեղադրանք զենքի ու զինամթերքի անօրինական պահման համար: Որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Արշակյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 14-ին նրանից հետո, երբ ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության, քրեական հետախուզության գլխավոր վարչության ու Գլխավոր դատախազության աշխատակիցների կողմից իրեն պատկանող տարածքում հայտնաբերվել են 230 նռնակ, 33 պայթուցիկ փաթեթ, տարբեր տրամաչափերի 13 հազար փամփուշտ, 72 ազդանշանային փամփուշտ, 288 Լ-պայթուցիչ, ձեռքի նռնակ եւ այլ ռազմամթերք: Խուզարկությունը կատարվել էր սեպտեմբերի 11-ի Հայաստանի վարչապետի խորհրդական, կառավարությանը առընթեր Վերահսկիչ ծառայության պետ Գագիկ Պողոսյանի սպանության փաստի վերաբերյալ կարարվող օպերատիվ-հետեխուզական միջոցառումների ընթացքում: Սա Արշակյանի չորրորդ ձերբակալումն է: 70-80-ական թվականներին նա երեք անգամ պատիժ է կրել «հակախորհրդային գործունեության» համար:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---