Վարդան Խաչատրյան. Ալիևը կարող է սեփական թակարդն ընկնել11 օգոստոսի 2010 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Կա մի հանգամանք, որի դեպքում կարող է վերսկսվել պատերազմը` եթե Իլհամ Ալիևն ընկնի սեփական քաղաքական թակարդը: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Ժառանգություն» կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Նրա խոսքով, ադրբեջանական հասարակայնության մեծ մասն օժանդակում է երկրի նախագահի ռազմատենչ ճարտասանությունը, և կարող է վրա հասնել մի պահ, երբ Ադրբեջանի ժողովուրդը ցանկանա, որպեսզի խոսքերը գործի վերածվեն: Ընդ որում, նա նշել է, որ եթե անգամ պատերազմը վերսկսվի, այն լավագույն դեպքում 4-5 օր կշարունակվի: «Հայաստանը պատրաստ է հնարավոր պատերազմին»,- ասել է Խաչատրյանը` ավելացնելով, որ հայկական կողմի միակ անհանգստությունը կարող է լինել Բաքվի կողմից հանկարծակի հարձակումը: «Հնարավոր է, որ Ադրբեջանի կողմից հանկարծակի կրակ բացելու դեպքում Ստեփանակերտի քաղաքացիական բնակչության շրջանում մեծ կորուստներ լինեն»,- նշել է Վարդան Խաչատրյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |