Արտակ Զաքարյան. Հայ-ռուսական համաձայնագրերը պաշտպանում են Հայաստանն արտաքին սպառնալիքներից

Արտակ Զաքարյան. Հայ-ռուսական համաձայնագրերը պաշտպանում են Հայաստանն արտաքին սպառնալիքներից

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասը շարունակում է մնալ համաշխարհային գործընթացների ուշադրության կենտրոնում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարեց Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը: Նրա խոսքերով, տարածաշրջանի քաղաքականությունը շարունակում է բազմակողմ մնալ, և Հարավային Կովկասում կարևոր է ուժերի հավասարակշռությունը: Այդ առումով Զաքարյանն ասաց, որ կարևոր դեր են խաղում վերջերս ձեռք բերված հայ-ռուսական պայմանագրերը, որոնք երկարացնում են տարածաշրջանում հավասարակշռության պահպանման հնարավորությունը, ինչպես նաև պաշտպանում են Հայաստանն արտաքին սպառնալիքներից: «Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն իր ապակառուցողական քաղաքականությամբ շարունակում է մնալ տարածաշրջանում կայունության պահպանման գլխավոր սպառնալիքը»,- ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավորը և հավելել, որ այդ քաղաքականությանը դիմակայելու տարբերակներից մեկը հայ-ռուսական պայմանագրերն են:

Անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությանն այն մասին, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարացնելով բազայի գործառույթները չեն փոխվի, Զաքարյանն ասաց, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները Հարավային Կովկասում ՌԴ քաղաքականության մասն են: «ՌԴ ԱԳՆ ղեկավարը չէր կարող հայտարարել, որ Ռուսաստանը Հայաստանին նոր սպառազինություն կտրամադրի, որպեսզի դիմակայի ադրբեջանական ագրեսիային: Հայտարարությունում հստակ ասվում է, որ Ռուսաստանի գլխավոր նպատակը տարածաշրջանում կայունության ապահովումն է, իսկ տարածաշրջանում հետաքրքրություն ունեցող բոլոր սուբյեկտները գիտակցում են, որ կայունության գլխավոր խախտողը կարող է լինել Ադրբեջանը»,- ընդգծեց Զաքարյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---