Թուրքիայի ընդդիմությունը եթե բոյկոտի սեպտեմբերի 12-ի հանրաքվեն, ապա կտապալվի

Թուրքիայի ընդդիմությունը եթե բոյկոտի սեպտեմբերի 12-ի հանրաքվեն, ապա կտապալվի

PanARMENIAN.Net - Թուրքիայի ընդդիմությունը եթե բոյկոտի սեպտեմբերի 12-ին կայանալիք հանրաքվեն, ապա կտապալվի: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Իզմիրի տնտեսագիտական ինստիտուտի ԶԼՄ-երի և քաղաքականության հարցերով փորձագետ Զաֆեր Յորուքը: Ըստ նրա, հանրաքվեն չի լուծի Թուրքիայի ԵՄ անդամ դառնալու հարցը, սակայն երկիրը կարող է ավելի ժողովրդավարական դառնալ: «Սակայն այդ ամենը, կրկնում եմ` այն դեպքում կլինի, եթե ընդդիմությունը չբոյկոտի հանրաքվեն», - ասել է նա:

Յորքը միևնույն ժամանակ ասել է, որ Թուրքիայի նոր խմբագրված սահմանադրության մեջ կրոնական փոքրամասնությունների մասին որևէ փոփոխություն չկա: «Ազգային փոքրամասնությունների իրավունքները շատ վաղուց գրված են, և իմ կարծիքով, փոփոխելն իմաստ չունի: Նրանք օգտվում են Թուրքիայի քաղաքացիներին տրված բոլոր իրավունքներից, և ես չեմ կարծում, թե նրանք ավելիի կարիք ունեն», - ասել է թուրք փորձագետը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---