ԵՐԵՒԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՈՒՄ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է ՄԵՔԵՆԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - Երեկ երեկոյան Երեւանի մետրոպոլիտենում վթարի հետեւանքով զոհվել է մեքենավարը: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, ըստ նախնական տվյալների, արգելակման համակարգի անսարքության պատճառով, վագոնը լռվել է թունելում` «Հանրապետության հրապարակ» եւ «Զորովար Անդրանիկ» կայարանների միջեւ: Փորձելով մեկուսացնել անսարքությունը մեքենավարը` 57-ամյա Վիգեն Սիմոնյանը, հայտնվել է բարձր լարվածության գոտում եւ վախճանվել տեղում: Երեւանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յոլյանի խոսքերով, մեքենավարը խախտել է անվտանգության տեխնիկայի կանոնները, որոնց համաձայն մետրոպոլիտենի աշխատակիցներից ոչ-ոք իրավունք չունի գտնվել շփման ռելսի կողքին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---