ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը կմասնակցի ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին: Համագործակցության մասնակից-երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Մոսկվայում: Այդ հանդիպման ժամանակ նախարարները ի մի կբերեն ԱՊՀ տասնամյա գործունեության արդյունքները, կքննարկեն իրենց երկրների արտաքին քաղաքական գործունեության համաձայնեցմանը վերաբերող հարցեր, կորոշեն ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի կարգավիճակը, ինչպես նաեւ կճշտեն Համագործակցության գործադիր քարտուղարությունում պաշտոնական անձանց գործունեության ժամանակահատվածի սահմանված նորմաները:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---