ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՆ, ՉՆԱՅԱԾ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Տեղական ինքնավար մարմինների ընտրությունները Լեռնային Ղարաբաղում կկայան, չնայած Եվրախորհրդի ղեկավարության կողմից ԼՂՀ իշխանություններին արված կոչի: Այդ մասին ասվում է շաբաթ օրը տարածված ԼՂՀ արտաքին գործերի նախարարության կողմից արված հայտարարությունում: Ինչպես մենք արդեն տեղեկացրել ենք, Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահ լորդ Էռնստ Վալչը, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռասսել Ջոնսոնը եւ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմմերը դիմել են Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը կոչով` ձեռնպահ մնալ տեղական ինքնավար մարմիններում ընտրությունների անցկացումից: Փաստաթղթի հեղինակները հայտարարել են, որ «ընտրությունների անցկացման դեպքում ղարաբաղյան կողմի դիրքորոշումը հակասում է Հայաստանի եւ Ադրբեջանի պարտավորություններին, որոնք ընդունել էին նրանք Եվրախորհուրդ մտնելիս»: «Տեղական ինքնավար մարմինների ձեւավորումը ընտրությունների միջոցով` Լեռնային Ղարաբաղի ղեկավարության սկզբունքային դիրքերից մեկն է ժողովրդավարության հաստատման եւ ԼՂՀ-ում քաղաքացիական հասարակության ստեղծման ուղու վրա»,- ասվում է ԼՂՀ ԱԳՆ պատասխան հայտարարությունում: ԼՂՀ ԱԳՆ ղեկավարությունը գտնում է, որ ԼՂՀ-ում հերթական ընտրությունների անցկացումը, ընդ որում տեղական իշխանությունների, չի արգելակում ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծմանը: «Հայտնի է, որ հատկապես ազատ եւ արդարացի ընտրությունների ժամանակ ձեւավորված իշխանությանն է տրված ժողովրդի կողմից տրված լիազորությունները վարել քաղաքական բանակցություններ եւ պատասխանատվություն կրել միջազգային խմբակցության առջեւ իր վրա վերցված իրավա-քաղաքական պարտավորությունները»,- նշվում է հայտարարությունում: Հիշեցնենք, որ ընտրությունները նախատեսված են անցկացնել սույն թվի սեպտեմբերի 5-ին:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---