Հայաստանի ժողովրդահայրենասերներն առաջարկում են ստեղծել նոր սոցիալիստական հասարակություն

PanARMENIAN.Net - «Ազգային արժեքների պաշտպանության դաշինքը» և «Ժողովրդահայրենասիրական անհատ քաղաքացիների շարժումը» միավորվել են և հանդես եկել վերջին 20 տարում Հայաստանի առջև ծառացած կարևորագույն խնդիրների լուծման մասին հայտարարությամբ: Դիմում-կոչը ներառում է 10 կարևոր կետեր, որոնք անդրադառնում են հանրապետության քաղաքական և տնտեսական կյանքի խնդիրներին, որոնք անհապաղ լուծում են պահանջում: Դրանց շարքում` ռեժիմի արմատական փոփոխություն, նոր սոցիալիստական հասարակության ստեղծում, Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացում, իսկ Եվրոպայի, ԱՄՆ և արաբական աշխարհի հետ` ըստ հնարավորության: Ինչ վերաբերվում է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններին, որոնք ի սկզբանե շոուի են նման, ապա դրանք պետք է կասեցվեն այնքան ժամանակ, քանի դեռ լուծված չեն Հայաստանի և հայ ժողովրդի համար կարևորագույն Հայ դատի և Արցախի խնդիրները: Դիմում-կոչում առաջարկվում է վերադառնալ խորհրդային կրթական ավանդույթներին: Շոշափվում են նաև արտաքին աճող պարտքի և գնաճի հարցերը, աշխատատեղերի կրճատումը:

Ինչպես նշել է «Ժողովրդահայրենասիրական անհատ քաղաքացիների շարժման» խորհրդի անդամ Իշխան Թովմասյանը, ողջ աշխարհում չկա պետություն, որը «իր ռազմավարական օբյեկտները վաճառի արտասահմանցիներին` դրանով ստեղծելով օլիգարխների կայացման հիմքերը»: Նրա խոսքերով, նույն կարծիքն ունի ժողովուրդը: Ազգային հայրենասերները կարծում են, որ ամենից առաջ անհրաժեշտ է ժողովրդին հարցնել, թե ինչպես է նա ցանկանում ապրել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---