Հայկ Բաբուխանյան. Այսօրվա դրությամբ Ադրբեջանը ֆաշիստական երկիր է

Հայկ Բաբուխանյան. Այսօրվա դրությամբ Ադրբեջանը ֆաշիստական երկիր է

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ Ադրբեջանը ֆաշիստական երկիր է, որտեղ մարդիկ պարգևատրվում են հայի սպանելու համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Սահմանադրական իրավունք միության (ՍԻՄ) նախագահ Հայկ Բաբուխանյանը: Ըստ նրա, հիմնվելով դրա վրա Հայաստանը պետք է դուրս գա բանակցային գործընթացից: «Երևանը չպետք է Բաքվի հետ բանակցությունների մեջ մտնի, քանի դեռ Ադրբեջանում իշխանության չեն եկել ուժեր, որոնք պատրաստ կլինեն բանակցել Հայաստանի հետ»,-ասել է Բաբուխանյանը:

Ընդ որում, նա նշել է, որ Հայաստանը միջազգային ասպարեզում պետք է արծարծի Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի ու Հայաստանի տարածքների հարցը: «Բացի այդ, պետք է լուծվի հայ փախստականների հարցը»,-ասել է Բաբուխանյանը՝ հավելելով, որ 500 000 ադրբեջանահայեր լքեցին իրենց տները՝ ոչինչ չվերցնելով: «Մինչ օրս հայ փախստականները փոխհատուցում չեն ստացել»,-ասել է նա: Ընդ որում, Բաբուխանյանը նշել է, որ Հայաստանը պետք է մի շարք բանաձևեր ներկայացնի միջազգային ատյաններ և պատժի Բաքվին ինչպես դրա, այնպես էլ Ադրբեջանի տարածքում հայերի ցեղասպանության համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---