«ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին» «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության օրինագիծն ընդգրկվել է ՀՀ ԱԺ օրակարգում

«ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին» «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության օրինագիծն ընդգրկվել է ՀՀ ԱԺ օրակարգում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին աշխատանքն է սկսել ՀՀ խորհրդարանի չորրորդ գումարման աշնանային նստաշրջանը: Խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը ներկայացնելով քառօրյա նիստերի օրակարգը` նշել է, որ այն բաղկացած է երեք մասից: Առաջին մասում ընդգրկված են 34 օրինագծեր, երկրորդ մասում օրինագծերի քննարկում նախատեսված չէ, իսկ երրորդ մասում ներառված են 99 հարցեր, որոնցից 28-ը միջազգային պայմանագրեր ու համաձայնագրեր են: Նա նշել է նաեւ, որ աշնանային նստաշրջանի մեծ օրակարգում ընդգրկված է նաեւ «Ժառանգություն» խմբակցության օրինագիծը` «ԼՂՀ անկախության ճանաչման մասին»:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այդ օրինագծի վերաբերյալ պրոֆիլային հանձնաժողովը դրական եզրակացություն չի տվել:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն, իր հերթին, ասել է, որ խմբակցությունը համաձայն է օրինագիծը ներառել մեծ օրակարգում, սակայն այդպես հապճեպ չքննարկել:

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ընդգծել է, որ խորհրդարանը քննարկման ժամանակ կմերժի օրինագիծը: Նա նաև նշել է, որ ՀՅԴ կողմ է ԼՂՀ ճանաչմանը, սակայն իր առաջարկն ունի: «ԼՂՀ անկախության ճանաչման համար անհրաժեշտ է, որպեսզի հասարակությունը դա պահանջի, իսկ հակառակ դեպքում նման քվեարկությունից կարող են օգտվել հարևան երկրները` Թուրքիան և Ադրբեջանը», - նշել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---