Ալվարդ Պետրոսյան. Կգա ժամանակը և հայերն իրենք կտեղադրեն Աղթամարի Սբ Խաչի գմբեթի խաչը

Ալվարդ Պետրոսյան. Կգա ժամանակը և հայերն իրենք կտեղադրեն Աղթամարի Սբ Խաչի գմբեթի խաչը

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը Հրանտ Դինքի սպանության գործով ապտակ էր Թուրքիայի համար: Այդ վճիռը ցրեց Թուրքիայի անհաղթահարելիության մասին միֆը տեղի բնակչության շրջանում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը:

Ըստ Պետրոսյանի, Եվրոպական դատարանի որոշումը թուրք հանրության մեջ կասկածներ ծնեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Անդրադառնալով Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչի տեղադրման խնդրին՝ Ալվարդ Պետրոսյանը նշեց, որ Թուրքիան սխալ գործեց, հրաժարվելով տեղադրել խաչը, և հայկական կողմը պետք է օգտագործի դա առավել ակտիվ պահանջատեր լինելով: «Թուրքերը ճիշտ արեցին, որ խաչը չտեղադրեցին, քանի որ հակառակ դեպքում, մենք մոլորված լինելով, կմեկնեինք այնտեղ: Սակայն կգա ժամանակը և հայերն իրեն ձեռքով կտեղադրեն Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը»,-ասել է նա:

Սբ. Խաչ եկեղեցի

Սբ. Խաչ եկեղեցին վերականգնվել է, սակայն գործում է միայն որպես թանգարան: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս թույլ չեն տալիս եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել: Վերականգնված եկեղեցու բացումը տեղի է ունեցել 2007 թ. մարտի 29-ին: Բացման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի եպիսկոպոսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, Հայաստանի մշակույթի նախարարի օգնական Գագիկ Գյուրջյանը, Թուրքիայի մշակույթի նախկին նախարար Աթիլա Քոչը:

Միջնադարյան հայկական ճարտարապետության հուշարձան Սբ Խաչ եկեղեցին կառուցվել է Վանի թագավորության ժամանակաշրջանում` 915-921 թթ. , Գագիկ Արծրունի թագավորի իշխանության տարիներին, ճարտարապետն է Մանվելը: Եկեղեցին հայտնի է ներսի պատերի եւ գմբեթի մանրանկարներով, որոնք տեսարաններ են պատկերում Նոր եւ Հին կտակարաններից եւ պահպանվել են մինչեւ մեր օրերը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---